Ադրբեջանը Թուրքիայում ազգությամբ հայ մոդել Շաքե Հովհաննիսյանի՝ ամենապահանջված լինելու փաստին քաղաքական երանգներ է «կպցնում»
Ադրբեջանական լրատվամիջոցներին մտահոգել է այն փաստը, որ Թուրքիայում ամենամեծ պահանջարկ ունեցող մոդելը՝ Շաքե Հովհաննիսյանը:
Վերջիներս Շաքեի մոդելային կարիերայի հաջողության մեջ ևս քաղաքական երանգներ են տեսնում: Նրանց խոսքով՝ հայ մոդելին Թուրքիայում հատուկ են դարձրել ամենապահանջված մոդել, որպեսզի աշխարհին ցույց տան, թե Թուրքիայում բնակվող հայերի նկատմամբ շատ բարեհամբույր վերաբերմունք կա, իսկ հայ-թուրք հարաբերություններում բացակայում է լարվածությունը: