Այս տարի որոնք են ամենապահանջված բուհական մասնագիտությունները․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» ներկայացնում է, թե երեկվա դրությամբ որ մասնագիտությունների համար են դիմորդներն ամենաշատը դիմել առաջին հայտով:
ԵՊՀ-ում ամենաշատ հայտերը գրանցվել են «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Իրավագիտություն» մասնագիտությունների համար՝ համապատասխանաբար 216 տեղի համար՝ 451 և 140 տեղի համար՝ 502 հայտ:
Պոլիտեխնիկական համալսարանում ամենաշատ հայտերը ներկայացվել են «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» (56 տեղի համար 152) և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» (67 տեղի համար 174) մասնագիտությունների դեպքում:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Դիզայն» մասնագիտության համար 322 տեղի համար առաջին հայտով առկա էր 192, իսկ «Ճարտարապետություն» մասնագիտության համար՝ 162 տեղի համար 177 հայտ:
Տնտեսագիտական համալսարանում ամենաշատ հայտերը ներկայացվել են «Ֆինանսներ» (200 տեղի համար 360 հայտ) և «Կառավարում» (200 տեղի համար 342 հայտ) մասնագիտությունների գծով: Մանկավարժական համալսարանում ամենաշատը դիմել են հետևյալ մասնագիտությունների համար՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»՝ 62 տեղի համար 105, և «Հոգեբանություն»՝ 122 տեղի համար 147:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «առաջին տողով» ամենաշատ հայտերը ներկայացվել են «Դերասանական արվեստ» մասնագիտության դեպքում՝ 58 տեղի համար 113 հայտ, կոնսերվատորիայում՝ «Վոկալ արվեստ» (57 տեղի համար 117) և «Գործիքային կատարողականություն» (154 տեղի համար 114 հայտ) մասնագիտությունների գծով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]