Ֆրանսուա Օլանդը Բաքվում է
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերին հագանքի տուրք մատուցելուց հետո երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բաքու:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Օլանդն ու Ադրբեջանի նախագահը այժմ հանդիպում են անցկացնում:
Ըստ տեղեկությունների արդեն ստորագրվել է փաստաթուղթ՝ Ֆրանսիական-ադրբեջանական համալսարան բացելու մասին: Այն ստորագրել են Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն և Ադրբեջանի կրթության նախարար Միքայիլ Ջաբբարովը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: