211652_close_icon
views-count2467 դիտում article-date 15:30 24-04-2015

Հայ ազգին կոտրել չի կարող ոչ ոք և երբեք. Թինա Կանդելակի

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որում ասված է. «Հայերի համար այս օրը սգո օր է: Մենք աղոթում ենք այն անմեղ զոհերի համար, նրանց համար, ովքեր սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին: Այդ ցավը նախկինի պես թարմ էև վերքը ցավում է՝ հիշեցնելով բոլորին, որ ֆաշիզմին արդարացում չկա: Ոչ մի ազգ գերազանցություն չունի այլ ազգի նկատմամբ, առավել ևս իրավունք չունի ազգային պատկանելիության համար զրկել կյանքից: Ես սգում եմ իմ մոր, տատիկի, պապիկի ժողովրդի հետ, քանի որ ցեղասպանությունը նրանց էլ չի շրջանցել: Հայ ժողովրդի ոգու ուժը նրանում է, որ որտեղ էլ որ բնակվեն նրանց որդիներն ու դուստրերը, այդ օրը բոլորը միավորված են մի անտեսանելի թելով, որը ողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ազգին կոտրել չի կարող ոչ ոք և ոչ մի տեղ»:

Նմանատիպ նյութեր