Օծվեցին Նուբարաշենի նորակառույց եկեղեցու խաչերն ու զանգը. լուսանկարներ
Ապրիլի 22-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին Նուբարաշեն համայնքի նորակառույց եկեղեցու գմբեթների խաչերը, զանգը, մկրտության ավազանը, ավանդատները, եկեղեցու դռները և սրբապատկերները:
Եկեղեցին կառուցվել նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Արարողութան ավարտին դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրն ասաց, որ օրեր անց՝ ապրիլի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ կօծվի եկեղեցու Սուրբ սեղանը՝ իր դռները բացելով հավատավոր ժողովրդի առաջ, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: