Իրանը ողջունում է Եմենում ռմբակոծությունների դադարեցումը
Եմենում շիա հուսի ապստամբների դեմ օդային հարվածների դադարեցումը Թեհրանն անվանել է Սաուդյան Արաբիայի դրական որոշում: Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը նշել է, որ այս քայլին պետք է հաջորդեն բանակցություններն ու մարդասիրական օգնության տրամադրումը:
Իր հերթին, Սաուդյան կոալիցիայի ղեկավարը հայտարարել է, որ այժմ կարևորագույն հարցը Եմենի հակամարտության քաղաքական լուծում գտնելն է: Նա չի բացառել հետագայում ռազմական ուժի կիրառումը:
Եմենի նախագահ Մանսուր Հադին շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի իշանություններին` իրադրությանը միջամտելու համար: