211652_close_icon
views-count1250 դիտում article-date 20:48 16-04-2015

Եմենում անդադար ռմբակոծությունների արդյունքում զոհվել է 597 մարդ, վիրավորվել՝ 1493-ը

Ապրիլի 16-ին Եմենի առողջապահության նախարարությունը հրապարակել է տեղեկագրություն, ըստ որի` երկրում «Վճռականության փոթորիկ» օպերացիայի շրջանակներում իրականացվող անդադար ռմբակոծությունների արդյունքում զոհվել է 597 մարդ, վիրավորվել՝ 1493-ը: Ընդ որում` զոհվածների մեջ 95-ը երեխա են, 60-ը՝ կանայք: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հաղորդագրության մեջ նշվում է, որ «երկրի բժշկական հաստատությունները գտնվում են ծայր աստիճան կրիտիկական վիճակում՝ էլեկտրաէներգիայի խափանումների և դեղորայքի սակավության պատճառով»: «Հոսպիտալները, հիվանդանոցները և ծննդատները շուտով ի վիճակի չեն լինի սպասարկել բնակչությանը՝ օդային և ծովային շրջափակման պատճառով: Եմենի առողջապահության նախարարությանը դիմում է ՄԱԿ գործակալություններին և մարդասիրական կազմակերպություններին կոչ անելով թույլ չտալ աղետ և շտապ բժշկական և պարենային օգնություն ցուցաբերել», - ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր