211652_close_icon
views-count1339 դիտում article-date 09:45 22-04-2015

Իտալիայում պահանջում են դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից

Իտալական «Ո՛չ պատերազմին, ո՛չ ՆԱՏՕ-ին» հասարակական կազմակերպությունը ՆԱՏՕ-ից՝ Իտալիայի դուրս գալու ստորագրահավաք է սկսել, հաղորդում է TASS-ը: Նախաձեռնությունը աջակցություն է ստացել իտալական խորհրդարանի մի շարք անդամների, հայտնի հասարակական գործիչների կողմից: Այն նաև ներկայացվել է Սենատի սրահներից մեկում տեղի ունեցած կոնֆերանսում: Կոնֆերանսի կազմակերպիչների խոսքով՝ Իտալիայի ներկայությունը Հյուսիսատլանտյան դաշինքում իրենց երկրի պետբյուջեից օրական 52 մլն է խլում: Ռազմական վերլուծաբան Մանլիո Դինուչչիի խոսքով՝ եթե այդ ամենին ավելացվեն Իտալիայի ռազմաօդային ուժերի համար հատկացվող գումարները, ապա այն կկազմի օրական շուրջ 100 մլն: «Այդ ամենից զատ՝ կարևոր է նաև բարոյական կողմը. ՆԱՏՕ-ի, այսինքն՝ մեր ձեռքով է իրականացվում Հարավսլավիայի, Իրաքի, Աֆղանստանի և Լիբիայի տարածքների ռմբակոծությունը»:

Նմանատիպ նյութեր