211652_close_icon
views-count2102 դիտում article-date 09:46 22-01-2015

Ռուսաստանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից

Ռուսաստանը Եվրոպայի խորհրդում բարձրացնելու է իր անդամակցության հարցը, եթե 2015 թ-ին կրկին զրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իր իրավունքից: Այս մասին «Коммерсант»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է, որ Մոսկվան մտադիր չէ հրաժարվել ԵԽ անդամավճար մուծելուց և հիշեցրել, որ այն կանխավճարային է (2 տարի): Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/19/40147/]հայտնել էինք[/url], որ ԵԽԽՎ-ում Նիդեռլանդների պատվիրակությունը պատրաստվում է բանաձև ներկայացրել, որով կառաջարկվի ռուսական պատվիրակությանը առաջին իսկ ձմեռային նստաշրջանում զրկել իր լիազորություններից:

Նմանատիպ նյութեր