Ղազախստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության կազմից . Նազարբաև
Ղազախստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության կազմից վերջինիս կողմից ընդունվող որոշումների հետ չհամաձայնելու դեպքում: Այս մասին հատնել է Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը:
«Երբ Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահները հավաքվում են, եթե մեկը դեմ է, ապա ոչ մի որոշում չի ընդունվում: Դա կոչվում է համաձայնություն:
Բոլորի իրավունքները հավասար են, և Ղազախստանը միշտ ունի իրավունք դուրս գալու այդ միությունից, եթե մենք համաձայն չլինենք ինչ-որ բանի հետ»,- ասել է Նազարբաևը: