Եմենում զոհվածների թիվը հասել է 1000-ի. ԱՀԿ
Մարտի վերջից Եմենում զոհվել է 944 եւ վիրավորվել մոտ 3,5 հազար մարդ, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Վերջինիս այդ տվյալները տրամադրել են Եմենի առողջապահական կազմակերպություններն ու բուժհաստատությունները, թեեւ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների իրական թիվն ավելի մեծ է:
Հիշեցնենք, որ մարտի 26-ից Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան սկսել է Եմենի ազատագրման գործողությունը՝ այդ երկիրը հուսիթ-ապստամբներից ազատագրելու նպատակով: