Եմենում ահաբեկչության հետևանքով զոհված զինծառայողների թիվը հասել է 42-ի
Եմենի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի: Այս մասին ահյտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահապարտ ահաբեկիչը հարձակումն իրականացրել է Ալ Սոլբան ռազմաբազայում, երբ զինվորները շարք են կանգնել իրենց աշխատավարձերը ստանալու համար: Հայտնի է, որ ահաբեկիչը կարողացել է մտնել բազա զինվորական հագուստի շնորհիվ:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/18/104369/]Հիշեցնենք[/url], որ Եմենի մայրաքաղաք Ադենում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 30 զինծառայող էր զոհվել:
Ըստ Al Arabia գործակալության տվյալների՝ պայթյունը իրականացվել էր մայրաքաղաքի զորամասերից մեկի հարևանությամբ: Պայթյունի հետևանքով կային նաև տասնյակ վիրավորներ:
Վիրավոր զինվորները տեղափոխվել էին քաղաքում գտնվող 4 հիվանդանոցներ: