slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Արգենտինայի նախագահի դեմ ներկայացված մեղադրանքները չեղյալ են հայտարարվել
211652_close_icon

Արգենտինայի նախագահի դեմ ներկայացված մեղադրանքները չեղյալ են հայտարարվել

views-count1044 դիտում article-date 16:57 21-04-2015
Արգենտինայի դատախազությունը չեղյալ է հայտարարել երկրի նախագահ Քրիսթինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ մեղադրանքները։ Արգենտինայի դաշնային դատախազ Խավյեր Դե Լուկան հայտարարել է, որ ավելի վաղ դատախազ Ալբերտո Նիսմանի ներկայացրած ապացույցները բավարար չեն, և որ Քիրշների գործողություններում հանցագործության տարր չկա։ Հունվարին դատախազ Ալբերտո Նիսմանը, որը քննում էր 1994թ-ին Բուենոս Այրեսում հրեական մշակութային կենտրոնի պայթյունի գործը, հրապարակայնորեն մեղադրել էր նախագահ Քրիստինա Քիրշներին և արտգործնախարար Էկտոր Տիմերմանին դավադրության մեջ, որի նպատակն էր ապահովել իրանցիների անպատժելիությունը։ Արգենտինան հենց Իրանին է մեղադրում Բուենոս Այրեսում տեղի ունեցած պայթյունի համար: Որոշ ժամանակ անց Նիսմանը հայտնաբերվել է մեռած՝ սեփական բնակարանում: Դեևս հայտնի չէ դա սպանություն է, թե՝ ինքնասպանություն։

Նմանատիպ նյութեր