ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել 14 ընտրատեղամասերում
ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել Ռուսաստանի 13 ընտրատեղամասերում և արտերկրում գտնվող մեկ ընտրատեղամասում: Այս մասին [url=http://tass.ru/politika/5053362]tass[/url] գործակալությանը հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Բուլաևը:
ՌԴ ԿԸՀ անդամ Վասիլի Լիխաչովը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել Ավստրալիայում գտնվող ընտրատեղամասում:
Ավելի վաղ ՌԴ ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահի ընտրություններում խախտումների վերաբերյալ բողոքները քննարկվելու են հինգշաբթի օրը հատուկ ձևավորվող աշխատանքային խմբի կողմից: