211652_close_icon
views-count978 դիտում article-date 16:24 21-04-2015

Սանայում Արաբական կոալիցիայի օդային հարվածների զոհ է դարձել ավելի քան 20 մարդ

Եմենի մայրաքաղաք Սանայում Արաբական կոալիցիայի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ։ Թիրախը քաղաքի հարավում գտնվող զենքի պահեստներն էին, որոնք շիա հուսի ապստամբների ներքո էին։ Սակայն ռմբակոծությունից ավերվել են տասնյակ տներ։ Նշենք, որ Սանայում վերջին ավիահարվածներն ամենաինտենսիվն էին՝ խռովարարների դեմ գործողությունների սկզբից՝ մարտի 26-ից ի վեր։

Նմանատիպ նյութեր