Կոալիցիայի հարվածների հետևանքով Ալ Բուքամալ քաղաքում 6 մարդ է մահացել
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայի Դեր Զոր նահանգի Ալ Բուքամալ քաղաքում 6 խաղաղ բնակիչ է մահացել: Այդ մասին գրում է Газета-ն:
Ռումբն ընկել է հիվանդանոցի վրա: Եվս 10 մարդ վիրավորվել է:
Ինչպես հայտնում է աղբյուրը` սա վերջին ամսում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից 4-րդ ավիահարվածն է: