Սանայում 4 ահաբեկչության զոհ է դարձել 50 մարդ
Եմենի մայրաքաղաք Սանայում 4 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ: Մահմեդականների սրբազան տոնի` Ռամադանի նախօրեին տեղի ունեցած ահաբեկչություններից 3-ի թիրախը եղել են շիաների մզկիթները:
4-րդ պայթյունն իրականացվել է հուսի ապստամբների կենտրոնակայանի մոտ:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: