2126 դիտում
09:54 21-04-2015
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը չի ընդունել Դավութօղլուի ներողությունը՝ այն անվանելով կեղծ
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չի ընդունել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրապարակային ներողությունը՝ այն անվանելով կեղծ և կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի ֆեյսբուքյան էջից:
«Վարչապետ Դավութօղլուի՝ այսօրվա կեղծ ներողությունը չի ընդունվում, չի կրում ոչ մի պատասխանատվություն, չի արտահայտում ափսոսանք և չի առաջարկում ոչ մի փոխհատուցում:
Նախագահ Օբաման պատմական հնարավորություն ունի մերժելու Թուրքիայի լռող օրենքy և վերջ դնելու Թուրքիայի ժխտողականությանը մեղսակից լինելուն, ինչպես նաև Թուրքիային, Հայաստանին և տարածաշրջանին մղելու դեպի լավ ապագա, որը հիմնված կլինի այս հանցագործության ճշմարիտ և արդարացի լուծման վրա»,-ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը:
[img]/ups/images/0379033001429594992193989.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1909 դիտում
18:33 25-03-2014
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Քեսաբի իրադարձությունները դադարեցնելու կոչով դիմել է ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին
6000 դիտում
19:14 27-10-2016
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չի սատարելու ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին
Այս բաժնից
748 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
697 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
748 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ