211652_close_icon
views-count1861 դիտում article-date 18:33 25-03-2014

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Քեսաբի իրադարձությունները դադարեցնելու կոչով դիմել է ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին՝ կոչ անելով ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների միջոցով ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ դադարեցնելու հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա հարձակում գործած Սիրիայի ընդդիմադիրներին աջակցություն ցուցաբերելը: «Միացյալ նահանգներն ի զորու է կանգնեցնել Թուրքիայի սադրիչ գործողությունները և աջակցությունը, որ տալիս է ծայրահեղական խմբավորումներին և հասկացնել, որ ցանկացած հանգամանքներում և պայմաններում խաղաղ բնակչության դեմ իրականացվող ռազմական որևէ գործողություն անընդունելի է և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Հորդորում ենք նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրանսիս Ռիկարդիոնեին և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերին անմիջական ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ դադարեցնելու համար Քեսաբի անմեղ բնակիչների վրա հարձակումները»:

Նմանատիպ նյութեր