Երևանի քաղաքապետարանն այս պահին անձնական ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն արգելելու որոշում չունի
Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաների մուտքն արգելելու որոշում ներկայում չունի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ արձագանքելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հայտարարությանը, թե քաղաքային իշխանությունը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ արգելել սեփական ավտոմեքենաների մուտքը Կենտրոն վարչական շրջան։
«Ներկայում նման սահմանափակում կիրառելու մասով որոշում չկա»,- նշեցին Երևանի քաղաքապետարանից։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում առկա խցանումների հարցը լուծելու նպատակով որոշակի սահմանափակումներ կկիրառվեն անձնական ավտոմեքենաների օգտագործման հետ կապված։