211652_close_icon
views-count923 դիտում article-date 12:04 20-04-2015

Ստրասբուրգում այսօր մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

Ստրասբուրգում այսօր մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Օրակարգի առանցքային թեմաներն են մարդու և միջազգային իրավունքները, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հումանիտար հետևանքները, առաջիկա 2 տարում Եվրոպայի խորհրդի բյուջեն ու առաջնահերթությունները: Բացի այդ, քննարկվելու է ԵԽԽՎ-ում Ռուսաստաի պատվիրակության վետոյի իրավունքի հարցը: ԵԽ՝ մարդու իրավունքներիհարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեքսը հանդես կգա 2014 թ-ի հաշվետու զեկույցով:

Նմանատիպ նյութեր