Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հոլիվուդյան աստղ Թոմ Հենքսի որդու նկատմամբ
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Չեսթեր Հենքսի` հոլիվուդյան աստղ Թոմ Հենքսի որդու նկատմամբ: 24-ամյա սկսնակ ռեփերը մեղադրվում է լոնդոնյան հյուրանոցի իր համարին մեծ վնաս հասցնելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «The Daily Mail»-ին, Չեսթերը Թոմ Հենքսի չորս երեխաներից մեկն է, նա Ռիտա Ուիլսոնի հետ ամուսնությունից ավագ որդին է: Ականատեսների վկայությամբ, հոլիվուդյան աստղի որդին մոլեգնություններ է արել համարում մեկ բրիտանացի դերասանի և թեթև վարքի տեր երեք կանանց միջավայրում, ընդ որում բոլորն էլ թմրանյութեր են օգտագործել:
Սենյակում կոտրվել է պլազմային հեռուստացույցը, ջարդվել է կահույքը: Հասցված վնասի ընդհանուր չափը գնահատվել է մոտ 1200 ֆունտ ստեռլինգ: