Նաինգոլանի կնոջ մոտ քաղցկեղ է հայտնաբերվել. «Պետք է պայքարեմ այդ տականքի դեմ»
«Ինտերի» կիսապաշտպան Ռաջի Նաինգոլանի կինը՝ Կլաուդիան, հայտարարել է, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
«Մի ամիս է, ինչ արթնանում էի հույսով, որ այս ամենն ընդամենը մղձավանջ է, սակայն ես ապրում եմ մղձավանջում:
Հուսով էի, որ այդ օրը հնարավորինս ուշ կգա, սակայն օրերը թռան, նրանց հետ էլ հեռացավ նաև իմ ուրախությունը:
Այսօրվանից ես սկսում եմ նոր կյանքի ուղի: Քիմիոթերապիա: Ով կպատկերացներ, որ Կլաուդիան պետք է վախխով սկսի իր օրերը:
Սակայն ժամանակն է դադարեցնել արցունք թափել և պայքարել այս տականքի հետ», գրել է Կլաուդիան իր ինստագրամում:
Ռաջան և Կլաուդիան ամուսնացել են 2011 թվականին: Նրանք երկու դուստր ունեն՝ Այշան և Մայլին: