25327 դիտում
19:59 19-04-2015
Երևանում Mercedes-ի վարորդը վթարից հետո հրաժարվեց ԱՊՊԱ-ի ծառայությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 18:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 88 DC 883 համարանիշի
ավտոմեքենայի վարորդը Գյուլիքևխյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մի քանի ծառերի և հայտնվել մայթին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը քանի որ պարտք ու պահանջ չուներ ԱՊՊԱ ընկերությունից՝ հրաժարվեց ահազանգել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարան կենտրոն և իր ուժերով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխեց:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Mercedes-ի առջև սպիտակ 07 ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Հավաքվածներն ասում էին նաև, որ 07-ի թվերը հիշում են՝ 10 100, սակայն տառերը չեն հիշում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 2-րդ փակուղու բնակիչ 34-ամյա Կարեն Ավետիսյանի անվամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8339 դիտում
09:49 11-01-2022
«Ապրելու երկիրը» հրաժարվեց պայքարից, հրաժարվեց նաև մնալ թեկուզ ընդդիմություն․ «Փաստ»
Այս բաժնից
26706 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ