211652_close_icon
views-count27200 դիտում article-date 10:28 10-09-2015

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի անչափահաս վարորդը վթարից հետո դիմել է փախուստի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի դիմաց բախվել են 23-ամյա Պողոս Փամբուկյանի վարած BMW մակնիշի 34 DT 441 համարանիշի և Mercedes մակնիշի 80 OO 022 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Պ. Փամբուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հարվածի հետևանքով BMW-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 57-ամյա Հրաչյա Սահակյանին պատկանող ВАЗ 21099 մակնիշի 06 UL 127 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարից հետո Mercedes-ի անչափահաս վարորդը դիմել է փախուստի: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Mercedes-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր