13612 դիտում
22:00 27-06-2014
Նոր մանրամասներ երեկ «Կարմիր խաչի» հարևանությամբ տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. պարզվել են մահացածի և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, այսօր կեսգիշերին Երևանում ողբերգական ու խոշոր ավտովթարի հետևանքով մահացած Opel-ի վարորդի և 07-ի վիրավոր վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ը վարել է Երևան քաղաքի Գ. Զոհրապի փողոցի բնակիչ 35-ամյա Տիգրան Հովհաննիսյանը, իսկ 07-ը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ 38-ամյա Արմեն Գրիգորյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/18870/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 27-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գ. Չաուշի փողոցում ավտովթար էր տեղի ունեցել:
Ժամը 00:10-ի սահմաններում Գ. Չաուշի փողոցում, Կարմիր խաչի հարևանությամբ բախվել էին Opel մանիշի 34 SO 760 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 33 OO 314 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել էր, իսկ 07-ի վարորդը տեղափոխվել էր հիվանդանոց:
Վթարի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը և հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները:
Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Վթարի վայր էին ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները, բաժնի պետ Դավիթ Սարգսյանի և բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները մեծ դժվարությամբ հեռացնում էին հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի հրշեջ փրկարարները կարողանան գործողություններ կատարեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+