Եթե առաջիկա կիրակի օրը Ֆրանսիայում անցկացվեին նախագահական ընտրություններ, Օլանդը երկրորդ փուլ դուրս չէր գա
Ֆրանսիայում անցկացված սոցհարցման արդյունքների, որոնք հրապարակել է «Le Figaro» թերթը, երկրի քաղաքացիների 79%-ը դժգոհ է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատանքից։
Ինչպես հայտնում է «interfax.ru»-ն, հարցման ենթարկվածների միայն 20%-ն է հայտարարել, որ հավանություն է տալիս Օլանդի գործունեությանը։ Մյուս մասնակիցները դժվարացել են պատասխանել։
Հարցումը ցույց է տվել, որ եթե առաջիկա կիրակի օրը երկրում անցկացվեին նախագահական ընտրություններ, ապա Օլանդը երկրորդ փուլ դուրս չէր գա։ Առաջին փուլում 28% ձայն կստանար աջերի առաջնորդ Նիկոլա Սարկոզին, երկրորդ տեղում կհայտնվեր ուլտրաաջերի ղեկավար Մարին Լե Պենը՝ 26% աջակցությամբ։ Օլանդը կստանար միայն 16% ձայն։