Լեհաստանի նախագահական ընտրություններում երկու թեկնածուներն էլ անցան երկրորդ փուլ
Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովն ամփոփել է մայիսի 10-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «newsru.com »-ը, քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկման արդյունքում հանրապետության խոշորագույն ընդդիմադիր՝ «Օրենք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան հավաքել է 34.76 տոկոս ձայն, իսկ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հավաքել է 33.77 տոկոս ձայն։
Համաձայն դրա՝ երկու թեկնածուներն էլ անցնում են երկրորդ փուլ, որը կանցկացվի մայիսի 24-ին: