28031 դիտում
16:13 20-05-2020
Եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի օրը, ապա ժողովրդի մի ստվար զանգված արդեն Փաշինյանի օգտին չէր քվեարկի. Արթուր Դանիելյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքագիտական տեսանկյունից բացառում եմ, որ մոտ ապագայում կուզենան եւ ցանկություն կունենան նախկին նախագահները մտնել ակտիվ քաղաքականություն, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց չներբեռնի քաղաքականության մեջ, ինչպես արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/579798.html]News.am[/url]-ը։
«Նիկոլ Փաշինյանի համար էկզիստենցիալ խնդիր է՝ ստեղծել դեմոներ, եւ նրանց ներբեռնել քաղաքականություն։ Եվ այդ դեմոների հանդեպ հրահրված ատելության ալիքի վրա Նիկոլ Փաշինյանը փորձում է որքան հնարավոր է ձգել։ Մեզ բերման ենթարկելն իրականում սպառնալիք է իրենց համար։ Երեկ միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Ավինյանի հետ. Կառավարության շենքից դուրս է եկել, հայհոյվել եւ քիչ էր մնում ծեծի ենթարկվեր, ստիպված փախուստի է դիմել եւ մտել է Կառավարության շենք։ Այս միջադեպերն անընդհատ տեղի են ունենալու եւ ահագնանալու են։ Խոսքերումս չկա սպառնալիք, ես կասեի դա կանխատեսում է»,- ասաց Դանիելյանը։
Արթուր Դանիելյանը նշեց, որ մեր պետությունը կոլապսի մեջ է, այդ թվում՝ իրավապահ համակարգը։
«Փրփուրներից են կախվում, որպեսզի իրենց իշխանությունը մի փոքր էլ կարողանան ձգել, բայց սթափ մտածող մարդկանց համար հասկանալի է, որ հաշված շաբաթներ, եթե ոչ՝ օրեր են մնացել։ Ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարում, որ 1991 թվականին ուներ 84 տոկոս քվե։ Նույն տրամաբանությամբ էլ աբսուրդային է Փաշինյանի թեզերն այն մասին, թե ժողովուրդն իմ հետ է։ Վստահ եմ, որ եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի օրը, ապա ժողովրդի մի ստվար զանգված արդեն Փաշինյանի օգտին չէր քվեարկի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
553 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
829 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել