211652_close_icon
views-count26474 դիտում article-date 12:51 18-04-2015

Վերջին անգամ հարազատներին զանգելիս ի՞նչ է ասել ողբերգական ավտովթարից զոհված զինծառայող, 20-ամյա Արտյոմ Թորոսյանը. տեսանյութ

Լոռու մարզում ապրիլի 17-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ժամկետային զինծառայող, 20-ամյա Արտյոմ Թորոսյանը Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից է: Ընտանիքում 3 եղբայր են: Նա մեծն էր, իսկ մյուս 2-ը դպրոցական են: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը: Նա պատմեց, որ թե Արտյոմը և թե նրա ընտանիքը հարգված եւ սիրված են բոլորի կողմից: Արտյոմը դեկտեմբերին պետք է զորացրվեր, իսկ մինչեւ ծառայության մեկնելը սովորել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: «Վթարի նախորդ օրն է զանգահարել տնեցիներին ու ասել, որ չանհանգստանան. բարեհաջող հասել են Հոկտեմբերյան եւ զորամասում են, բայց հաջորդ օրն այս ողբերգական լուրը հայտնեցին: Բոլորս ենք ողբում եւ կիսում նրա ընտանիքի կորուստը: Այսօր հոգեհանգիստն է, իսկ վաղը՝ հուղարկավորությունը»,- ավելացրեց գյուղապետը: Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/17/49981/]Գ. Շամշյանը հայտնել էր[/url], որ ապրիլի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 8 հոգի՝ որից 3-ը ծայրահեղ ծանր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակի հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/18/50028/]հայտնել էր[/url] նաև, որ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 17-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ժամկետային զինծառայողի և բոլոր վիրավորների ինքնությունը: Վթարի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Արտյոմ Թորոսյանը, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ՝ ժամկետային զինծառայողներ, 19-ամյա Նարեկ Ավագյանը, 19-ամյա Մարտիրոս Քոչարյանը, 19-ամյա Մհեր Շավեշյանը, 19-ամյա Ռաֆայել Օհանյանը, 19-ամյա Հարություն Բուդուլյանը, 19-ամյա Բորիս Նիկոյանը, 19-ամյա Արման Օվազյանը, 19-ամյա Հայկ Գրիգորյանը և 19-ամյա Արման Սարգսյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ЗИЛ 131 մակնիշի ՊՆ 6744 Շ համարանիշի ավտոմեքենան վարել էր Ա. Թորոսյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր