211652_close_icon
views-count7481 դիտում article-date 15:33 20-04-2015

Նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից զոհված զինծառայող, 20-ամյա Արտյոմի մասին. նա սիրած աղջիկ ուներ եւ ծառայությունից հետո պետք է նշանվեր

Լոռու մարզում ապրիլի 17-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ժամկետային զինծառայող, 20-ամյա Արտյոմը սիրած աղջիկ ուներ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը: Նա նշեց, որ Արտյոմի սիրած աղջիկն իրենց գյուղից է, ուսանող է: Ավելին` Արտյոմը նպատակ է ունեցել ծառայությունից հետո նշանվել նրա հետ: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ա. Թորոսյանի ընտանիքում 3 եղբայր են: Նա մեծն էր, իսկ մյուս 2-ը դպրոցական են: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սառնակունքի գյուղապետը: Նա պատմել էր, որ թե Արտյոմը և թե նրա ընտանիքը հարգված եւ սիրված են բոլորի կողմից: Արտյոմը դեկտեմբերին պետք է զորացրվեր, իսկ մինչեւ ծառայության մեկնելը սովորել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: «Վթարի նախորդ օրն է զանգահարել տնեցիներին ու ասել, որ չանհանգստանան. բարեհաջող հասել են Հոկտեմբերյան եւ զորամասում են, բայց հաջորդ օրն այս ողբերգական լուրը հայտնեցին: Բոլորս ենք ողբում եւ կիսում նրա ընտանիքի կորուստը: Այսօր հոգեհանգիստն է, իսկ վաղը՝ հուղարկավորությունը»,- ավելացրել էր գյուղապետը: Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/17/49981/]Գ. Շամշյանը հայտնել էր[/url], որ ապրիլի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր