935 դիտում
21:26 17-04-2015
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Հաագայում մասնակցեց Կիբերտարածքի հարցերով համաշխարհային համաժողովին
Ապրիլի 16-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում բացվեց Կիբերտարածքի հարցերով համաշխարհային համաժողովը, որը նպատակ ունի քննարկելու էլեկտրոնային միջոցների կիրառմանն առնչվող հարցերն ու ծագող հնարավորություններին զուգահեռ զարգացող նոր մարտահրավերները և փորձել համագործակցային ուղիներ մշակել դրանց լուծման համար:
Համաժողովին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ ԶՈՒ և Ոստիկանության ներկայացուցիչները:
Նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի իրականացրած քայլերը կիբերհանցավորության դեմ պայքարում և դիրքորոշումները կիբերտարածքի զարգացման ապագա սկզբունքների առումով` մասնավորապես նշելով, որ ինքնության վրա հիմնված բռնությունների գործադրման, այդ թվում նաև` ցեղասպանության կամ անցյալում իրականացված ցեղասպանությունների ոճրագործների փառաբանման կոչերը համացանցի միջոցով վերածվում են լուրջ վտանգի միջազգային խաղաղության ու անվտանգության համար: Աշոտ Հովակիմյանը մասնավորապես նշեց. «ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր նպատակներն ու սկզբունքները պետք է հավասարապես, իրենց ամբողջությամբ կիրառելի լինեն ինչպես ցանցերից դուրս, այնպես էլ` առցանց: Այս առումով կարևոր է մարդու բոլոր իրավունքները պաշտպանել ամենուր` անկախ այդ տարածքների իրավական կարգավիճակից, ինչպես ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
910 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
640 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
847 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով