1942 դիտում
22:22 20-09-2016
Վենեսուելայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը դիտորդի կարգավիճակով մասնակցեց Չմիավորման շարժման 17-րդ գագաթնաժողովին
եպտեմբերի 17-18-ին Վենեսուելայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը դիտորդի կարգավիճակով մասնակցեց Չմիավորման շարժման /ՉՇ/ երկրների 17-րդ գագաթնաժողովին և դրան նախորդած ԱԳ նախարարների հանդիպմանը։
Գագաթաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՉՇ նախագահող, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին, ով երեք տարվա նախագահությունը փոխանցեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսին։
ԱԳ նախարարների հանդիպմանն ունեցած իր ելույթում փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը հանդիսանում է Չմիավորման շարժման հիմնասյուներից մեկը: Փոխնախարարի խոսքերով՝ ՉՇ-ը սկզբունքային դիրքորոշում ունի նաև միակողմանի պատժամիջոցների և տնտեսական շրջափակումների դեմ, որոնք հատկապես ծանր բեռ են դառնում դեպի ծով ելք չունեցող երկրների համար։ Այդ համատեքստում խոսվեց Թուրքիայի կողմից Հայաստանի միակողմանի ցամաքային շրջափակման անթույլատրելիության մասին։
Աշոտ Հովակիմյանը նշեց, որ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումը կարող է ապահովել հակամարտության կարգավորման էական առաջընթաց։ Այդ առումով նա անթույլատրելի համարեց, որ մի քանի տարի առաջ ՉՇ անդամ դարձած Ադրբեջանը տարածում է իրականությանը և բանակցային գործընթացին հակասող տեղեկատվություն՝ խեղաթյուրելով ԼՂ հակամարտության էությունը և ներքաշելով Շարժումն իր քաղաքական շահարկումների դաշտ։ Փոխնախարարը կոչ արեց ՉՇ բոլոր այն անդամներին, որոնք դիտում են ինքնորոշման իրավունքը որպես մարդու իրավունքների հիմնարար սկզբունք, պաշտպանելու այդ իրավունքի իրագործումը ոտնահարումներից և վերջ տալու այն թերի գործելաոճին, երբ ՉՇ անդամ երկիրը քննարկման է դնում դիտորդ երկրի կենսական շահերի դեմ ուղղված խնդիրներ՝ առանց վերջինի մասնակցության։
Փոխնախարար Հովակիմյանը ելույթով հանդես եկավ նաև գագաթաժողովի լիագումար նիստում՝ արձագանքելով 2019թ. Ադրբեջանի կողմից ՉՇ նախագահությունը ստանձնելու որոշմանը։ Ըստ փոխնախարարի՝ այդ երկիրը մեծապես խախտում է ՉՇ նպատակները, սկզբունքները և արժեքները՝ ծառայեցնելով կազմակերպությանն իր անդամակցությունը և այժմ էլ՝ ապագա նախագահությունը իր նեղ քաղաքական շահերին՝ շարունակելու հակահայկական քարոզչությունը և խոչընդոտներ ստեղծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացին։ Ներկայացնելով Ադրբեջանի կողմից վերջին տարիներին և, հատկապես ապրիլյան դեպքերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուղղված ոճրագործությունները՝ փոխնախարարը պնդեց, որ Ադրբեջանի կողմից ՉՇ նախագահության ստանձնումն այդ երկրին միայն կխրախուսի շարունակելու իր ոչ կառուցողական կեցվածքը բանակցային գործընթացում և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման դեմ ուղղված ագրեսիվ քաղաքականությունը։
Նմանատիպ նյութեր
932 դիտում
21:26 17-04-2015
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Հաագայում մասնակցեց Կիբերտարածքի հարցերով համաշխարհային համաժողովին
Այս բաժնից
934 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1066 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
568 դիտում
14:59 26-12-2024
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակ