211652_close_icon
views-count1083 դիտում article-date 17:36 04-04-2014

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցել է ISAF-ի հանդիպմանը

Ապրիլի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) առաքելության մասնակից Դաշինքի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների նախարարական հանդիպմանը: Հանդիպման ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ փոխարտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Աֆղանստանին` մասնակցելով 2014թ. հետո իրականացվելիք «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը:

Նմանատիպ նյութեր