1203 դիտում
18:31 17-04-2015
Խաչքարի բացման և ծառատունկի արարողություն` Մեծ Մանթաշի համայնքում. լուսանկարներ
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարզի Մեծ մանթաշի համայնքում մասնակցեց Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Համայնքի բնակիչների և համայնքի ղեկավար Ստյոպա Չոբանյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ, Գյումրեցի քանդակագործ Աշոտ Ֆարմանյանը կյանքի էր կոչել գեղեցիկ հուշաքար-խաչքար:
Խաչքարի բացման պատիվը տրվեց գյուղի Եղեռնից մազապուրծ եղած Հմայակ Հարությունյանի ծոռներին` Ելենա և Հենրիկ Հարությունյաններին: Տերունական աղոթքից և ելույթներից հետո ծաղիկներ և ծաղկեպսակ դրվեցին հուշակոթող խաչքարին: Հուշակոթողի հարևանությամբ եղևնիներ տնկեցին Շիրակի մարզպետը, մարզպետի օգնական Հասմիկ Կիրակոսյանը և գյուղապետ Ստյոպա չոբանյանը: Միջոցառման ավարտին տրվեց մատաղ:
Շիրակի մարզպետը գյուղի դպրոցի տնօրենի ուղեկցությամբ այցելեց նաև դպրոց, որը ցավոք մեծ աղմուկ հանեց շինարարի անփութության պատճառով տարիներ շարունակ ձգձգվող շինաշխատանքների պատճառով: Մարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Համայնքի ղեկավարը ներկայացրեց նաև կիսատ մնացած աշխատանքները, որոնք արդեն երկար ժամանակ ձգձգվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
2347 դիտում
22:16 17-04-2015
Երկու խաչքարի օծման արարողություն՝ Ջանֆիդա համայնքում
1424 դիտում
18:06 13-07-2015
Խաչքարի բացման արարողություն Իսպանիայի Պուենտե Խենիլ քաղաքում
Այս բաժնից
694 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2023 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
922 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց