Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններին հավատարմագրված է 713 միջազգային դիտորդ և 134 ԶԼՄ ներկայացուցիչ
Ապրիլի 17-ին Ղազախստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ երկրի նախագահի արտահերթ ընտրություններին հավատարմագրված է 713 միջազգային դիտորդ և 134 արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, միջազգային դիտորդներից 166-ը՝ ԵԱՀԿ-ից են, 35-ը՝ ԱՊՀ առաքելությունից, 2-ը՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունից, 1-ը՝ թուրքալեզու պետությունների խորհրդարանական ասամբլեայից, իսկ ևս 13-ը՝ արտերկրյա վեց պետությունների ներկայացուցիչներ են:
Ընտրությունները կայանալու են ապրիլի 26-ին: