2965 դիտում
15:46 30-04-2017
Երևանի ավագանու ընտրություններին հավատարմագրվել է 138 դիտորդ և ԶԼՄ-ների 436 ներկայացուցիչ
Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ ապրիլի 29-ը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 17 տեղական հասարակական կազմակերպության 5 138 դիտորդ:
2017 թվականի ապրիլի 29-ին լրացել է նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 32 տեղական զանգվածային լրատվության միջոցի 436 ներկայացուցիչ:
Նմանատիպ նյութեր
11058 դիտում
22:36 29-04-2017
Տեղական 5.138 դիտորդներ և 436 լրագրողներ կհետևեն ու կլուսաբանեն Երևանի ընտրությունների ընթացքը
1309 դիտում
17:04 17-04-2015
Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններին հավատարմագրված է 713 միջազգային դիտորդ և 134 ԶԼՄ ներկայացուցիչ
2144 դիտում
16:10 30-03-2020
Արցախի համապետական ընտրություններին ներկա կլինեն 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ
Այս բաժնից
502 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
985 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը