211652_close_icon

Հայաստանի ներկայացուցիչները որպես դիտորդ մասնակցում են Ղազախստանի խորհրդարանական ընտրություններին

views-count1384 դիտում article-date 15:23 19-03-2023
Հայաստանի ներկայացուցիչները որպես դիտորդ մասնակցում են Ղազախստանի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տելեգրամի ալիքից։

Նշվում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշանակվել է միջազգային դիտորդների խմբի համակարգող։

Հիշեցնենք, որ Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) և մասլիհաթների (տեղական ներկայացուցչական մարմիններ) պատգամավորների ընտրություններին Աստանայի ժամանակով ժամը 14.00-ի (Երևանի ժամանակով ժամը 12.00-ի) դրությամբ մասնակցությունը կազմել է 46,84%, ԿԸՀ Telegram-ալիքում հայտնել է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Անաստասիա Շչեգորցովան:

Նմանատիպ նյութեր