2147 դիտում
16:10 30-03-2020
Արցախի համապետական ընտրություններին ներկա կլինեն 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։ «[url=https://armenpress.am/arm/news/1010513.html]Արմենպրես[/url]»–ի փոխանցմամբ` այս մասին մարտի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ–ում հավատարգմագրվել է 963 դիտորդ, ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է զանգվածային լրատվության միջոցների 231 ներկայացուցիչ»,– ասաց Արզումանյանը։
ԿԸՀ նախագահը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի առաջացրած խնդիրներով պայմանավորված՝ առաջին անգամ Արցախի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունները լուսաբանելու հնարավորություն չեն ունենա միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները։
«Առաջին անգամ է, որ պայմանավորված կորոնավիրուսով, Արցախի Հանրապետությունում իրենց մասնակցությամբ ընտրությունները պատվելու և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացած 38 երկրից 140 դիտորդներ և 40 ԶԼՄ ներկայացուցիչ հնարավորություն չունեն ներկա գտնվելու այս ընտրություններին»,– նշեց Սրբուհի Արզումանյանը։
Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Հանրապետության նախագահի պաշտոնի մրցապայքարում առաջադրվել է 14 թեկնածու, Ազգային ժողովում պատգամավորական մանդատներ ունենալու համար կպայքարեն 12 քաղաքական ուժեր։
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
17:04 17-04-2015
Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններին հավատարմագրված է 713 միջազգային դիտորդ և 134 ԶԼՄ ներկայացուցիչ
2965 դիտում
15:46 30-04-2017
Երևանի ավագանու ընտրություններին հավատարմագրվել է 138 դիտորդ և ԶԼՄ-ների 436 ներկայացուցիչ
1099 դիտում
16:24 24-02-2024
ՀԱՊԿ ԽՎ-ից միայն ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ ներկա չեն Բելառուսի ընտրություններին
Այս բաժնից
1285 դիտում
12:43 26-01-2025
Լուկաշենկոն շան հետ է գնացել ընտրատեղամաս
916 դիտում
12:26 26-01-2025
Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը կգաղտնազերծվեն
877 դիտում
11:37 26-01-2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը