slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հրեաների խորհրդանշական քայլն անխուսափելի է. իսրայելական պարբերական
211652_close_icon

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հրեաների խորհրդանշական քայլն անխուսափելի է. իսրայելական պարբերական

views-count1699 դիտում article-date 22:36 16-04-2015
Haaretz իսրայելական պարբերականը հրապարակել է լրագրող Անշել Փֆեֆերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հոդվածը, Ֆրանցիսկոս Պապի ուղերձի, Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի, ինչպես նաև կիրակնօրյա պատարագին թուրք քաղաքական գործիչների արձագանքի մասին: Հոդվածը՝ որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև. Խորհրդային Միության կազմից դուրս գալուց (1991թ.) հետո և առ այսօր Հայաստանը երբեք չէր արժանացել այնպիսի համաշխարհային ուշադրության, ինչպես վերջին հանգստյան օրերի ընթացքում էր: Հայտնի Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր երկրպագուներին ներկայացել է որպես աշխարհի ամենահայտնի հայը: Իր երաժիշտ ամուսնու՝ Քանյե Ուեսթի և դստեր՝ Նորթի հետ նա Երևան էր ժամանել անձնական այցով՝ իր հոր երկիրը տեսնելու նպատակով: Ժամանակը, իհարկե, պատահական չէր ընտրված: Ողբերգության 100-րդ տարելիցից 2 շաբաթ առաջ հարազատներով շրջապատված՝ Քարդաշյանը հուզիչ այցով ուղևորվել էր Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և թանգարան: Twitter-ում Քարդաշյանի 31 մլն ընթերցողները ականատես են եղել՝ ինչպես է Քիմը ծաղիկներ դնում անմար կրակի մոտ: Ցեղասպանության ճանաչման համար այդ լուսանկարն ավելին է արել, քան տասնամյակներ տևող լոբբինգը: Սակայն սա դեռ ամենը չէր, ինչ տեղի էր ունեցել հայերի հետ կիրակի օրը: Վատիկանում պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս Պապը՝ կանգնած Հայ ուղղափառ եկեղեցու առաջնորդների և նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, ասել է, որ հայոց այդ ողբերգությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»: Ֆրանցիսկոսը, իհարկե, հայտնի է յուրովի (չնայած, որ Twitter-ում ունի ընդամենը 5.9 մլն ընթերցող): Բայց նա էլ, իր հերքին, պետության ղեկավար է և Քրիստոսի ներկայացուցիչը: Կիրակնօրյա պատարագը թուրքական կառավարության կողմից արժանացել է ինտենսիվ դիվանագիտական ճնշման, ինչը, սակայն, ապարդյուն էր: Աստծո ներկայացուցչի ու սեռական կյանքը տեսագրած և համացանցի շնորհիվ հայտնի դարձած կնոջ շնորհիվ ի չիք են դարձել Թուրքիայի ժխտողական երկարատև քաղաքականությունն ու այլ երկրներին Ցեղասպանությունը չընդունելու համոզումները: Քանի որ Թուրքիան արդեն արգելափակել էր YouTube և Twitter սոցիալական կայքերը, Քարդաշյանն այս դեպքում շատ բան չէ, որ կարող է անել, այլ հարց է Հռոմի Պապը: Վատիկանում Թուրքիայի դեսպանն անմիջապես հետ է կանչվել երկիր, իսկ Ֆրանցիսկոսը մեղադրվել է «նախապաշարմունքի մեջ»: Վատիկանի ներկայացուցիչները լրագրողներին հաղորդել են, որ Պապը ներկայիս Թուրքիայի դեմ ոչինչ չունի. նրա հայտարարությունն ուղղված էր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և քրիստոնյաների հետապնդումների դեմ: Երկուշաբթի Անկարայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը մեղադրել է Ֆրանցիսկոսին և ասել, որ հայկական սփյուռքը «վերահսկում էր արգենտինական ԶԼՄ-ներն ու բիզնեսը»: Բոզկիրը նաև ասել է, որ «Արգենտինան գրկաբաց էր ընդունել հրեական Հոլոքոսթն իրականացնող նացիստական դահիճներին»: Մինչդեռ Ֆրանցիսկոսն այդ ժամանակ դեռ երեխա էր և պատկերացում չուներ տեղի ունեցող իրադարձություններից: Թուրքական կառավարությունը չխուսափեց նման արտահայտություններ կիրառելուց: Անցյալ տարվա հուլիսին՝ Գազայի հակամարտության ամենաթեժ պահին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ իսրայելցիները «գիշերուզօր անիծում էին Հիտլերին: Սակայն այժմ նրանց բարբարոսությունը գերազանցել է նույնիսկ նացիստների ղեկավարին»: Էրդողանն ու այլ թուրք քաղաքական գործիչները պարբերաբար ակնարկում են, որ հրեաները վերահսկում են համաշխարհային լրատվամիջոցներն ու ֆինանսական համակարգը, նույն կերպ էր արտահայտվել նախարար Բոզկիրը Արգենտինայում հայկական համայնքի մասին: Սա առաջին դեպքը չէ, որ Հոլոքոսթը ներառում են Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճերին: Տասնամյակներ շարունակ հայերը փորձել են Ցեղասպանության ճանաչում ստանալ Իսրայելից և հրեական համայնքներից: Հայոց ազգային ողբերգությունը ճանաչելու հրեաների խորհրդանշական քայլն անխուսափելի է: Իսրայելը, սակայն, վճռականորեն հրաժարվում է միանալ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրների փոքր, սակայն աճող խմբին: Տարիներ շարունակ այդ արվում էր ռազմավարական դաշնակից Թուրքիայի հանդեպ ազգային հպարտության պատճառով: Վերջին տարիներին Էրդողանի կառավարության հետ կապերը զգալիորեն վատացել են, և Թուրքիան ներկայանում է որպես ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև արևմուտքի հուսալի դաշնակից, սակայն Իսրայելի քաղաքականությունն անփոփոխ է: Երուսաղեմը Բաքվի տեսքով նոր ընկեր ունի. Ադրբեջանը Իսրայելի նավթի մեծ մասի մատակարարն է, Իսրայելի ռազմամթերքի գնորդն ու հակաիրանական կոալիցիայի դաշնակիցը: Իսրայելի ներկայիս դիրքորոշումը հեգնական է, հաշվի առնելով, որ մի անգամ հրեաներն արդեն արձանագրել են Հայոց ցեղասպանությունը: Իրավաբան և Հոլոքոսթի փախստական Ռաֆայել Լեմկինը հորինել էր «ցեղասպանություն» եզրը՝ առաջին անգամ այն կիրառելով հայկական ողբերգությունը նկարագրելիս: Սակայն Իսրայելի աշխարհաքաղաքական պահանջներն առավել կարևոր են, քան պատմության ճանաչումը: armeniangenocide100.org

Նմանատիպ նյութեր