2800 դիտում
09:16 22-04-2015
Թուրքիայի նախագահին զիջելն ազգային ամոթ է. Օբաման այս տարի ևս չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Թենիս Մըքդոնան և աշխատակազմի անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոթզը Սպիտան Տանը տեղի ունեցած հանդիպմանը ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին հաստատել են, որ նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս ապրիլքսանչորսյան իր ելույթում չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
«Թուրքիայի նախագահին զիջելն ազգային ամոթ է և հստակ դավաճանություն՝ ճշմարտությանը և վստահությանը»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը՝ հավելելով, որ մինչ աշխարհը կենտրոնացած է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի միջոցառումների վրա, Օբաման, ցավոք սրտի, օգտագործում է իր երկրի հեղինակությունը ոչ թե ճշմարտությունը պաշտպանելու, այլ հօգուտ Թուրքիայի «կանոնի»:
«Իրականում Օբաման Հայոց ցեղասպանության հարցում Միացյալ Նահանգների քաղաքականությունը հանձնել է Թուրքիային»,-ասել է Ք. Խաչիկյանը և հավելել, որ շարունակելու են Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը:
Նմանատիպ նյութեր
1977 դիտում
16:06 22-04-2021
«Ռուսաստանի Ջավախքի սփյուռքը» Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով դիմել է Վրաստանի նախագահին
17775 դիտում
14:35 04-06-2016
Ռուսաստանի ԱԳՆ-ն ոչ ադեկվատ է գնահատել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի արձագանքը
Այս բաժնից
1111 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
661 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը