Թուրքական մամուլը սևեռվել է Օլանդի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչի վրա. Ermenihaber.am
Ֆրանսիայի նախագահ Ֆարսնուա Օլանդի` նախօրեին Հայաստան կատարած երկօրյա այցը լուսաբանվել է նաև թուրքական էլեկտրոնային պարբերականներով ու լրատվական կայքերով, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1745]Ermenihaber.am[/url]-ը:
Գրեթե բոլոր հրապարակված նյութերում ուշադրությունը ոչ այնքան ծանրացած է հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի կամ Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների վրա, որքան Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած Օլանդի այցի ու մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը Թուրքիային ճանաչել տալու կոչի վրա:
Ավելի քան մեկ տասնյակ իշխանական ու ընդդիմադիր թուրքական լրատվամիջոցներում Ֆրանսիայի նախագահի այցը լուսաբանող նյութերը գերազանցապես վերնագրված են «ցեղասպանության ճանաչման ուղերձ» պարունակող ձևակերպումներով և ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կատարված լուսանկարներով:
«Երևանից ուղերձ է հղել Թուրքիային»
«Ֆրանսիայի նախագահից Թուրքիային ուղղված ցնցող կոչ»
«Երևանից դիմել է Թուրքիային»
«Օլանդից կոչ Թուրքիային` ճանաչելու ցեղասպանությունը»
«Օլանդի կոչը Թուրքիային. Հայոց ցեղասպանության ճանաչումը չի բաժանի, կմիավորի»:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1745]այստեղ[/url]: