1086 դիտում
18:47 16-04-2015
Սերբահայ գեղանկարիչ Անամարիա Վարդապետյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը կնվիրվի ցեղասպանության 100-րդ տարելիցին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի նախաձեռնությամբ` ս. թ. ապրիլի 18-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի սերբահայ գեղանկարիչ Անամարիա Վարդապետյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 25-ը:
Ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Կյանք» խորագրի ներքո կներկայացվեն Անամարիա Վարդապետյանի բնանկարները, հայկական և սերբական մշակույթի հուշարձանները պատկերող նկարազարդումները, ինչպես նաև հայ և սերբ արվեստագետների դիմանկարները:
Սերբիայի նկարիչների միության անդամ, Բելգրադի արվեստի համալսարանի մագիստրոս և բարձրագույն մասնագիտական քոլեջի դասախոս Անամարիա Վարդապետյանն արտերկրում և Սերբիայում մասնակցել է 32 անհատական և 80 խմբակային ցուցահանդեսի:
Նմանատիպ նյութեր
5695 դիտում
23:20 22-09-2018
«Սուրբ Նշանի որոնումներում». սերբահայ գեղանկարչուհու ցուցահանդեսը Երևանում. ՖՈՏՈՇԱՐՔ
1282 դիտում
20:37 25-10-2016
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց