slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը
211652_close_icon

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը

views-count1534 դիտում article-date 20:37 25-10-2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է «Դալան» ցուցասրահում: Նկարչի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ եւ բազմաթիվ արվեստասերներ: Խոսելով գեղանկարչի եւ նրա աշխատանքների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երջանկահիշատակ Սամվել Պետրոսյանի վաստակը արվեստի եւ մշակույթի բնագավառում ու կարեւորել ցուցահանդեսի կազմակերպումը: ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վարպետի դուստրը, իր խոսքում նշել է, որ իր երազանքն է եղել նման ցուցահանդեսի անցկացումը եւ երախտիքի խոսք է հայտնել բոլոր ներկաներին՝ մասնակցության եւ ջերմ խոսքերի համար: Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են նկարչի՝ տարբեր ժամանակներում արված ստեղծագործություններ, որոնցում Հայաստանի բնաշխարհն է՝ գունագեղ եւ խոսուն պատկերներով:

Նմանատիպ նյութեր