Էկվադորում հայտնաբերվել է գորտ, որը կարողանում է «կերպարանափոխվել»
                        Էկվադորում գիտնականները հայտնաբերել են գորտի նոր տեսակ, որն ընդամենը  մի քանի րոպեում կարողանում է փոխել իր տեսքը: 
Գորտին ուսումնասիրողները տեսել էին դեռեւս 2006 թվականին, սակայն ուսումնասիրել չէր հաջողվել: Իսկ 2009 թվականին արդեն բացահայտել են երկկենցաղի ոչ սովորական ունակությունները: Մասնագետներին 6 տարի պահանջվեց, որպեսզի պաշտոնապես հայտարարեն գորտի մասին: 
Նա բնակվում է LasGralarias արգելոցում: Երբ գիտնականներ Քեթրին Քրինը եւ Թիմ Քրինեքը լուսանկարել են գորտին, վերջինիս մաշկը հարթ  է եղել: Իսկ լաբորատորիա տեղափոխվելուց հետո գորտի մաշկի վրա «փշեր» են առաջացել: 
Կենսաբանները լուսանկարների շարք են արել եւ արձանագրել, որ մի քանի րոպեում գորտը «կերպարանափոխվում» է: Իսկ թե ինչպես, դեռեւս չի հաջողվել պարզել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

