211652_close_icon
views-count727 դիտում article-date 14:39 15-04-2015

Կիևը Դոնեցկի և Լուգանսկի հետ բանակցություններ կսկսի միայն նոր ընտրություններից հետո

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը հեռուստաեթերից հայտնել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում միայն Կիևը կսկսի բանակցություններ վարել Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ: Ինչպես փոխանցում է «lenta.ru»-ն, դիվամագետն ընդգծել է, որ բանակցությունները հնարավոր կլինեն միայն Դոնբասում ուկրաինական օրեսդրությամբ տեղական կառավարման մարմինների ընտրությունների անցկացման դեպքում: «Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ բանակցություններ կարող են սկսվել միայն արդար և թափանցիկ ընտրություններից հետո: Մեզ պետք է ԵԱՀԿ վերահսկողությունը, իսկ ընտրությունների արդյունքները պետք է ճանաչեն բոլոր միջազգային կազմակերպությունները», - ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը:

Նմանատիպ նյութեր