Ոստիկանների բռնության դեմ ցույցեր` Նյու Յորքում. տեսանյութ
Նյու Յորքում ոստիկանների բռնության դեմ ցույցեր են տեղի ունեցել: Հարյուրավոր մարդիկ երեկ փողոցներ են դուրս եկել` “Կանխել ոստիկանների մարդասպանությունները” և նման այլ կարգախոսներովով:
Բողոքարարների խոսքով, սևամորթների նկատմամբ ոստիկանների կամայականություններն այնքան են սրվել, որ անհրաժեշտ է նախագահի միջամտությունը:
Ցուցարարները Բրուկլինի կամրջի վրա տեղադրել են վրաններ` կաթվածահար անելով երթևեկությունը: Ոստիկանների հետ բախումների հետևանքով ձերբակալվել է 12 մարդ: