211652_close_icon
views-count70284 դիտում article-date 08:21 15-04-2015

Սպանություն Էջմիածնում. Infiniti QX 4-ի մեջ հայտնաբերել են հրազենային վնասվածքներից սպանված 52-ամյա տղամարդու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի 4-րդ շենքի բակում կայանված Infiniti QX 4 մակնիշի 34 CT 373 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Ինչպես Էջմիածնից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապաետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանից նշված վայր են ժամանել քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Ոստիկաններն ու քննիչները մեքենայի մեջ հայտնաբերել են Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, սակայն վարձակալական հիմունքներով Էջմիածնում բնակվող 52-ամյա Հայկարամ Արամայիսի Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակոցների հետևանքով վնասված են նաև ավտոմեքենայի ապակիները: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հ. Գրիգորյանը սպանվել է «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված կրակոցներից: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 335 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Էջմիածինցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ սպանվածը նախկինում եղել է դատապարտված: Եղբայրը երկար տարիներ բնակվում է Ռուսաստանում, ով զբաղվում է բիզնեսով, իսկ հայրը երկար տարիներ աշխատել է Էջմիածնի «ԳԱԻ» պետ, հորեղբայրը՝ դատավոր: Ամուսնացած էր, 2 տղաները վերջերս էին վերադարձել Միացյալ Նահանգներից և օրեր առաջ կազմակերպել էր իր թոռան մկրտությունը և առաջիկայում պետք է նշաներ իր մյուս որդուն: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ կրակոցները արձակել են 6-7 անգամ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր