211652_close_icon
views-count1126 դիտում article-date 22:32 13-06-2023

«Ապրելու երկիրը» Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյանում վերանորոգված ճանապարհների լուսանկարներ է հրապարակել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է Նոյեմբերյանում վերանորոգված ճանապարհների լուսանկարներ։

«Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյանի ներհամայնքային ճանապարհներն են. արդեն ավելի բարեկարգ, մաքուր ու հարմարավետ բնակիչների և համայնքի հյուրերի համար։

Այստեղ «Ապրելու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 3600, տուֆապավել՝ 1320 մետր ճանապարհահատված։

Կատարված աշխատանքը վստահության լավագույն ցուցիչն ու գրավականն է։

Նոյեմբերյան համայնքի կառավարումը ստանձնած «Ապրելու երկիր» կուսակցության թիմը շարունակում է համանյքային խնդիրների գույքագրումն ու դրանց լուծմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացումը»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր