24561 դիտում
20:08 08-01-2015
SHAMSHYAN.com-ը դիմում է բարեգութ մարդկանց. եկեք օգնության ձեռք մեկնենք 36-ամյա մորն ու նրա 6 անչափահաս երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ այս օրերին հանրությունն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն է նշում, Կոտայքի մարզի Նոր Գեղիի 36-ամյա բնակչուհի Լուսինե Ասրյանն իր 6 անչափահաս երեխաների հետ հայտնվել է անելանելի վիճակում:
Գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 29 տանը «ծվարել են» նրա անչափահաս երեխաները՝ 16-ամյա Համլետը, 13-ամյա Նարեկը, 8-ամյա Սարգիսը, 6-ամյա Դիանան, 4-ամյա Արամը և 2-ամյա Հայկը: Երեխաները, ովքեր հավատում են հեքիաթի բարի հերոսներին ու Ձմեռ պապի գոյությանը, սպասում էին, որ Ամանորին Ձմեռ պապը նվերներով կթակի իրենց տան դուռը, իսկ նրանց ուզածը շատ բան չէ՝ խաղալիքներ, հագուստ և սնունդ:
Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրը, ով միայնակ է խնամում իր 6 երեխաներին, ամսական ստանում է 53,000 դրամ նպաստ, ինչը չի բավականացնում նույնիսկ ծախսված էլեկտրաէներգիայի վճարմանը և տան ցուրտ ու խոնավ պայմաններում երեխաների մոտ առողջական խնդիրներ են առաջացել:
Տան հարևանությամբ գործող խանութների ու դեղատների աշխատակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Խեղճ աղջիկը միայնակ է ապրում ու էնքա՜ն պարտքեր ունի մեր մոտ: Բայց, ի՞նչ արած, հո չե՞նք թողնելու, որ երեխաների առողջական խնդիրները բարդանան դեղեր չընդունելով: Լավ կլինի, որ Կոտայքի մարզպետարանը՝ հանձինս մարզպետ Արամ Հարությունյանի, սատարի ու օգնության ձեռք մեկնի այս ընտանիքին»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տունն ամբողջովին վերածված է եղել ավերակների և ներսի գաջապատման, էլեկտրալարերի մոնտաժման աշխատանքները կատարել է մի տղամարդ, ով, տեղեկանալով այս ընտանիքի ծանր վիճակի մասին, օգնության ձեռք է մեկնել, սակայն հրաժարվել է հայտնել իր տվյալները՝ ասելով, որ եթե ամեն մեկս մեր հերթին օգնության ձեռք մեկնենք նման ընտանիքներին, ապա բարի գործ արած կլինենք:
Գյուղացիները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ այդ ընտանիքին հաճախակի սննդով, հագուստով օգնության ձեռք է մեկնում Դավիթաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու Տեր հովիվը՝ մի քանի երիտասարդների հետ:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը խնդրում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն այս ընտանիքին ու վստահ է, որ Կոտայքի մարզպետն էլ իր հերթին բարի կամք կդրսևորի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքի հանդեպ:
Սրտացավ և բարեգութ մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այդ ընտանիքին՝ զանգահարելով [b]098 69 00 60[/b] կամ [b]077 81 77 19[/b] հեռախոսահամարներով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1972 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)